|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Մարտի 4-ին, ժամը 20:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկում քաղաքացիները գտնվում են անգիտակից վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են անգիտակից չորս քաղաքացու, որոնք հոսպիտալացվել են «Սբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ 1977 թ. ծնված Հ. Ռ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ 1957 թ. ծնված Հ. Ջ.-ի, 1947 թ. Հ. Ռ.-ի, և Խ. Ս. -ի վիճակը՝ ծանր: