|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` Վայրի բնության պաշտպանության համաշխարհային օրը, WWF-Հայաստանը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ, ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդեսը մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի»՝ WWF-Հայաստանի կողմից: Այդ ծրագրի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:
Ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը, որս հանդիսացող կենդանատեսակները (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն), ինչպես նաև պահպանությանն ուղղված միջոցառումները: