| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի, Եվրոպայի 2016 թվականի առաջնության փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդն է համաշխարհային վարկանիշային աղյուսակում: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
98 կգ քաշային կարգում լավագույնը ռուս Նիկիտա Մելնիկովն է:
Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, ով դարձավ Եվրոպայի 2016 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 7-րդ տեղում է:
71 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը 10-րդ տեղում է:
75 կգ քաշային, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը զբաղեցնում է 11-րդ, իսկ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը՝ 12-րդ հորիզոնականը:
80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 19-րդն է:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), նա զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, ով 9-րդն է:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքներով: