կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 12:53
Սպորտ

Պատանի բռնցքամարտիկների առաջնությունը դիտարժանությամբ չի զիջում մեծահասակների առաջնությանը

Պատանի բռնցքամարտիկների առաջնությունը դիտարժանությամբ չի զիջում մեծահասակների առաջնությանը

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այս տարիքային խմբում մրցակցությունը շատ մեծ է, և յուրաքանչյուր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար պայքարում է մոտ 20 բռնցքամարտիկ:  

 

Ապրիլի 15-ին 6 քաշային կարգերում կայացավ 1/8 եզրափակիչի 39 մենամարտ, որոնցից շատերն աչքի ընկան դիտարժանությամբ: Հատկապես գեղեցիկ մենամարտեր անցկացրեցին ու հաղթանակ տոնեցին 46 կգ քաշային աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արման Գալստյանը և 50 կգ քաշայիններ Արթուր Բարեյանն ու Արմեն Մաշակարյանը: 


Հայաստանի առաջնությանը ուշադիր հետևում է նաև այս տարիքային խմբի մեր ընտրանու ավագ մարզիչ Արման Հարությունյանը, ով նույնպես նշեց, որ այս տարիքային խմբում լուրջ մրցակցություն կա, ինչն, անկասկած, կտա իր արդյունքը: Արման Հարությունյանը նաև ասաց, որ շատ բռնցքամարտիկներ արդեն իսկ առանձնանում են հարուստ տեխնիկական զինանոցով: Հիշեցնենք, որ ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը մայիսին Լվովում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:


Այսօր՝ ապրիլի 16-ին, «Դինամո» մարզադահլիճում կրկին հետաքրքիր պայքար է սպասվում: Մի քանի քաշային կարգերում բռնցքամարտիկները կպայքարեն ¼ եզրափակիչի ուղեգրերի համար: Մրցումների սկիզբը՝ 13:00-ին: Այս մասին հայտնում Է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: