Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտնենեգրոյի Բար քաղաքում հունիսի 17-21-ը կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Աբովյան քաղաքում ազատ ոճային հայ ըմբիշներն անցկացնում են իրենց եզրափակիչ պարապմունքները առաջնությանը մեկնելուց առաջ:
Այս առաջնությունը մի փոքր ավելի բարդ է լինելու նրանց համար, քանի որ գոտեմարտելու են նոր կանոններով: Սակայն տղաները չեն ընկճվում և մարզվում են մեծ եռանդով:
Yerkir.am-ը ներկա է եղել ըմբիշների վերջին մարզմանը և զրուցել հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի հետ:
«Տղաների ընդհանուր պատրաստվածությունը համարում եմ լավ: Ոչ մեկը քաշի խնդիր չունի: Վնասվածքներ` նույնպես: Երկրորդ հավաքից սկսած` պարապել ենք նոր կանոնների համաձայն: Ճիշտ է` տղաներն ընտելացել են փոփոխությանը, սակայն մի քանի միջազգային մրցումներից հետո միայն կարելի է հասկանալ նոր կանոնադրության նրբությունները:
Իրականում ակնկալիքները շատ են: Չեմ ասում բոլորը կվերադառնան մեդալներով, սակայն առանձնացնել որևէ մեկին նույնպես չեմ ցանկանա:
Կան ըմբիշներ, ովքեր առաջին անգամ են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, սակայն կա ևս մեկ մարզիկ` Սարգիս Հովսեփյանը (76 կգ), ով ընդհանրապես առաջին անգամ է մասնակցելու միջազգային մրցաշարի: Նրանից նույնպես ակնկալիքները շատ մեծ են»,- նշեց մարզիչը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր երեկոյան կմեկնի Մոնտենեգրո:
Շուշանիկ Հակոբյան