Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քեմբրիջի համալսարանի ու Microsoft-ի մասնագետները մշակել են նոր ծրագիր, որն ինքը կարող է ծրագրեր գրել՝ այլ ծրագրերից կոդ վերցնելով ու տարբեր կոդերի կտորները համադրելով։ Նոր՝ DeepCoder ծրագրին աշխատելու համար անհրաժեշտ է միայն մուտքի և ելքի տվյալները:
Այծմ գոյություն ունեն ծրագրավորման բազմաթիվ լեզուներ՝ տարբեր մակարդակների: Ընդ որում, ծրագրավորողները հաջող աշխատանքի համար երբեմն ստիպված են լինում միանգամից մի քանի լեզու սովորել: Ընդ որում, ծրագրավորումը սովորաբար հասանելի չէ մարդկանց, որոնք չեն սովորել մեքենայական լեզուները:
DeepCoder նոր ծրագիրը, հեղինակների պնդմամբ, ապագայում ծրագրավորելու հնարավորություն կտա անգամ այն մարդկանց, ովքեր չգիտեն ծրագրավորման ոչ մի լեզու: Դրա համար նրանք պետք է ընդամենը բառերով նկարագրեն, թե ինչ արդյունքի են ուզում հասնել: Նկարագրությանը համապատասխան ծրագիրը DeepCoder-ն ինքը կգրի, գրում է «N+1»-ը: