Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնօրյա աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այս ՀՅԴ 129-ամյակի տոնակատարության առիթով հանդիպել է Քեմբրիջի (Օնտարիոյի նահանգ) հայկական համայնքի հետ և, որպես օրվա գլխավոր բանախոս, հանդես եկել ելույթով՝ տեղեկացնում է Yerkir.am-ը։
Կից ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:
Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել էր Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել էր ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:
Այցի երրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Իշխան Սաղաթելյանը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում էր ունեցել Սեն Լորանի քաղաքային խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքից քաղաքային խորհրդի անդամ Էֆֆի Ջիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ:
Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոպուլոսի հետ:
Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հուզող մի շարք հարցեր է քննարկել ՀԱԵ Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի հետ:
Դեկտեմբերի 3-ին Մոնրեալի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի վարչական անդամներ Քրայկ Սովեի և Հատրիեն Բարիզոյի, Ութրըմոն շրջանի քաղաքապետ` Ֆիլիպ Թոմլինսոնի, խորհրդի այլ անդամների և Ի. Սաղաթելյանի միջև: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր քաղաքական հանդիպումները շարունակել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ հյուրընկալվելով Կանադայի խորհրդարանի անդամ, Լավալ քաղաքի հայաշատ ընտրատարածքներից Laval—Les Îles-ի պատգամավոր Ֆայսալ Ալ Խուրիին:
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է նաև Մոնրեալի և Լավալի հայկական համայնքների մեջ գործող ավանդական կուսակցությունների, եկեղեցական, կրթական, բարեսիրական, մշակութային և մարզական միությունների վարչությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել Հյուսիսային Ամերիկայի հայկական մեծագույն դպրոց՝ Մոնրեալի Սուրբ Հակոբ Ազգային վարժարան, որտեղ ծանոթացել է դպրոցի բաժանմունքների, հայ լեզուի, գրականության ու պատմության դասավանդման ընթացքին և ծրագրին, ինչպես նաև դպրոցական ու արտադպրոցական միջոցառումներին, ապա հանդիպում ունեցել աշակերտների հետ, ունեցել մտերմիկ զրույց:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը այցի հագեցած օրակարգով նախատեսված հերթական հանդիպումն ունեցել է դեկտեմբերի 4-ին՝ Օտտավայում հանդիպելով Կանադայի արտգործնախարարության Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի բաժանմունքների ներկայացուցիչներ Էնտրու Թըրնըրի եւ Ժյուլիեն Պրեսոնի հետ:
Դեկտեմբերի 5-ին Կանադայի Օնտարիո նահանգի մայրաքաղաք, հայաշատ Տորոնտոյում Ի. Սաղաթելյանը հանդիպումներ է անցկացրել նահանգային նախարարների, պատգամավորների և քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ: Օնտարիոյի խորհրդարանում նա հանդիպել է խորհրդարանի խոսնակ Թետ Արնոդի, իշխանական պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավար` Փոլ Քալանտրայի, նախարարներ Վիք Ֆիտելիի, Գարոլայն Մուլրոնիի, Տակ Տաունիի, Փիթըր Պեթլանֆալվիի, Սիլվիա Ճոնզի, Սթիվըն Լեչեի և մի շարք այլ պատգամավորների հետ։
Նույն օրը Տորոնտոյի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ու Արցախի ջերմ բարեկամ, նախկին դաշնակցային խորհրդարանի անդամ և ներկայումս Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ճիմ Քարիճիանիսի հետ, որի ավարտին Քարիճիանիսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին հրավիրել է ճաշի։
ՀՅԴ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ նույն օրը տեղի ունեցած քաղաքական հանդիպումների շարքը համալրեց նաև Օտտավայում տեղի ունեցած խորհրդարանի՝ «Կանադայի խորհրդարանի Արցախի ժողովրդի բարեկամներ» խմբակցության անդամներ Պապ Սարոյայի և Կարնեթ Ճենըսի հետ հանդիպումը։
Իշխան Սաղաթելյանի նույն օրվա հանդիպումների հաջորդ կանգառը Օտտավայում տեղի ունեցած հանդիպումն էր Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ Կանադա այցի չափազանց հագեցած օրակարգի մեջ էր նաև դեկտեմբեր 4-ին Օտտավայում տեղի ունեցած Կանադայի խորհրդարանի անդամ, Մեծն Տորոնտոյի Տոն Վալի հայաշատ ընտրատարածքի պատգամաւոր Հան Տոնկի հետ հանդիպումը ։
Տորոնտոյի հայկական կուռ համայնքի բոլոր հայկական կազմակերպությունների վարչությունների ներկայացուցիչերի հետ նույն օրը տեղի ունեցած հանդիպումը ևս, ինչպես Մոնրեալում և Լավալում, անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերոնշյալ որոշ հանդիպումների մասին պատմող տեսանյութը՝ ստորև.