|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Խորհրդարանական ընտրություններում հաղթելու պարագայում ՀՀԿ-ն շարունակելու է վարչապետի իր թեկնածու համարել Կարեն Կարապետյանին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կարեն Կարապետյանը չունի իմ կամ էլ ուրիշ մեկի հաճոյանալու կարիքը: Այնպես չէ, որ միայն ապավինում ենք վարչապետի կամ նախագահի կերպարներին: ՀՀԿ-ն ընտրություններին գնում է կուռ քաղաքական թիմով, թիմը պատրաստ է այս կարևորագույն քաղաքական իրադարձությանը»,- ասաց նա:
Աշոտյանը նաև նշեց, որ վերջին շրջանում սոցցանցերում բավականին ակտիվացել են կեղծ էջերը: «Մենք նման քայլերի չենք դիմի, բայց բաց պատասխան ենք տալու նրանց, ովքեր քաղաքական պայքարը վերածում են ստի»,- ասաց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև սահմանային վերջին լարվածությունը և ասաց, որ որևէ պարագայում Արցախը չի կարող անտեսվել: «ՀՀ-ում անցկացվող ընտրությունների ֆոնին Արցախն աչքաթող չի արվելու, Ադրբեջանը թող նման հույսեր չունենա»,- ասաց Աշոտյանը: