|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։ Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաշի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաշը հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնեության ընդունման «տարիքը»:
Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Հովսեփյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։ Ըստ որոշ սպասումների, համակարգը սերնդափոխություն է ապրելու. Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։