կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 09:59
Քաղաքական

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու. «Ժողովուրդ»

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ն արդեն հայտնել էր, որ նոր կառավարության ձևավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում ևս կադրային փոփոխություններ տեղի կունենան։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն։ Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը։ Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաև Արարատի և Սյունիքի մարզպետները։ Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ։ 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։