|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կանցկացվի Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպվելիք համագումարի մասին խոսեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Ըստ նրա` Եվրոպահայերի երրորդ համագումարին ներկայացուցիչներ կլինեն Հայաստանից, Արցախից, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներից: Համագումարն իր ներկայությամբ կպատվի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Կարապետյանի խոսքով` համագումարի օրակարգի առաջին խնդիրը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվելն է: «Մենք պետք է միմյանց հետ համագործակցենք և հասնենք անպիսի քայլերի, որպեսզի մեր պահանջներն ավելի լսելի դառնան Թուրքիայի և միջազգային հանրության համար»,- ասաց նա:
Ըստ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահի` իրենք կարող են հաճախակի կազմակերպել համագումարներ, սակայն, միայն մարդկանց հրավիրելով և խոսելով չէ, պետք է որոշակի աշխատանքներ կատարված լինեն, որպեսզի դրանք քննարկվեն:
Նշենք, որ Եվրոպահայերի առաջին համագումարը տեղի է ունեցել 2003-ին, իսկ երկրորդը` 2007-ին: