կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 10:55
Հասարակություն

Առատ ձյուն, մերկասառույց. բազմաթիվ ավտոմեքենաներ արգելափակված են

Առատ ձյուն, մերկասառույց. բազմաթիվ ավտոմեքենաներ արգելափակված են

Փետրվարի 23-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 LT 928 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է եկել արգելափակումից և շարունակել ընթացքը:

Պարզվել է, նշված ճանապարհահատվածում՝ ձյան մեջ, արգելափակվել է ևս 5 ավտոմեքենա (15 ուղևոր), որոնց փրկարարները դուրս են բերել:

***

Փետրվարի 23-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 4 ավտոմեքենա:

Փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել 15 քաղաքացու (6 կին, 1 երեխա, 8 տղամարդ), որոնցից 2 կին և 5 տղամարդ տեղավորվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ:

***

Փետրվարի 23-ին, ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 AS 162 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 23-ին, ժամը 00:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ford» մակնիշի 017 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: