կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 18:30
Հասարակություն

Ուշադրություն. լեռնային գոտիներում սպասվում է առատ ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց

Ուշադրություն. լեռնային գոտիներում սպասվում է առատ ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց

Ուշադրություն

Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը,  20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝
 
Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: