|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին Սելիմի լեռնանցքում առատ ձյան հետեւանքով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ եւ տեղում առաջացել է խցանում:
Դեպքի վայր մեկնած` Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատի փրկարարների ուժերով ավտոճանապարհի 30-րդ կմ-ից երթեւեկության անվտանգ հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 ՕԼ 618 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բաղդասարյան), իսկ ավտոճանապարհի 35-րդ կմ-ից` «ՎԱԶ-21010» մակնիշի ՏՏ 0344 պետհամարանիշի (վարորդ` Վ. Բադեյան, ուղեւոր` Վ. Համբարձումյան) ավտոմեքենաները:
Հետագա խցանումները բացառելու նպատակով` Գեղարքունիքի եւ Վայոց ձորի ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանումների կողմից Եղեգնաձոր–Մարտունի ավտոճանապարհին իրականացվում է հերթապահություն:
Տեղեկատվության համաձայն` դեպքի վայրում կատարվում են մաքրման աշխատանքներ: