|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Բուլղարիայում առատ ձյուն է տեղացել, ինչի հետեւանքով ավտովթարներ են տեղի ունեցել, փակվել են ճանապարհներ, երկաթուղին: Երկրի սեւծովյան ափերին ուժեղ քամի է, ալեկոծություն: Փողոցներում տապալված ծառեր են, ձյան ծանրությանը չեն դիմացել նաեւ էլեկտրահաղորդման գծերը: Անտառում սառելուց մահացել է մի ծեր գնչու: Որոշ շրջաններում դադարեցվել են դասերը. տեղեկացնում է vesti.ru-ն:
Տեղումների ռեկորդային քանակ է գրանցվել նաեւ Թուրքիայում: Ստամբուլի թաղամասերից շատերը հեղեղվել են ջրով, իսկ երկրի հյուսիսարեւելյան նահանգները` ծածկվել ձյան հաստ շերտով: Որոշ տեղերում ձյան հաստությունը 25 սանտիմետր է: