|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները:
Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:
Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։