Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարության՝ Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով: Այս մասին հաղորդում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Մրցումներն անցկացվել են ռազմամարզական հնգամարտի մրցուղով, որը ձգվում է 1.5-2 կմ՝ կտրտված լեռնատափաստանային տեղանքով՝ դանակների և ձեռքի նռնակների նետմամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից երեք թիրախով հրաձգությամբ՝ 150, 250 և 300 մետր հեռավորությամբ:
«Աթլետ» ռազմամարզական մրցումների արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի մարզիկներն են:
«Տեր և տիկին», «Պրոֆեսիոնալ», «Էրուդիտ» և «Աթլետ» փուլերի արդյունքներով առաջատար են Ռուսաստանի զինծառայողները, երկրորդ տեղում, առաջատարներից փոքր-ինչ տարբերությամբ, Հայաստանի թիմն է, և երրորդ տեղը մասնակիցների պատվավոր ցուցակում զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության թիմը:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անցկացվելու է օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի լեռնային զորավարժարանում:
Միջազգային մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։ 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը։
«Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի հանրապետություններից: Յուրաքանչյուր թիմ կազմված է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։
Մրցույթն անցկացվում է բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: