Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իրանի արևմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար, ասված է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում է, որ Լորեստանի նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչև 2 միլիարդ բարելի», - հաղորդագրության մեջ բերված է NIOC-ի հետախուզման գծով փոխտնօրեն Բահման Սուլեյմանիի խոսքը, ով ճշտել է, որ դրանք բաց գույնի նավթի հանքակուտակներ են:
Հայտնաբերված թերթաքարային պաշարներն արաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն, ընդգծված է տեղեկագրում: Սուլեյմանին հավելել է, որ նահանգում կատարվում է նաև թերթաքարային գազի հետախուզում. սպասվում է, որ այդ հետազոտությունները կավարտվեն հոկտեմբերին: