Երևանի քաղաքապետարանը բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել մինչ Ամանորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Երևանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: «Ժողովրդին»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնել է «Պրեմիում» տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, «ՍԻ ՓԻ ԷՍ օիլ» ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք: «Ռեգուլյար» տեսակի բենզինի քանակությունը կազմել է 1 միլիոն 34 հազար 621,1 լիտր, որի համար վճարել է 465 միլիոն 579 հազար 495 դրամ:
Իսկ դիզելային վառելիք եղել է 161 հազար 46 լիտր, որի համար վճարվել է 71 մլն 665 հազար 470 դրամ: Նույնիսկ, եթե ընդունենք, որ քաղաքապետարանն այդ խմբաքանակը գնել է ողջ տարվա կարիքները հոգալու համար, միևնուն է, պետք է արձանագրել, որ ծավալները բավականին մեծ են: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ունի մոտ 50 ծառայողական ավտոմեքենա, որոնք, ենթադրում ենք, որ ամեն օր չեն գնում Մեղրի ու վերադառնում»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում