Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկչության գործի շրջանակներում հարցաքննել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման անդամներ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին։ Նրանք մասնակցություն են ունեցել Ստամբուլում պայթյունների կազմակերպմանը 2016-ին:
Ըստ Ermenihaber-ի՝ հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Քրդական խմբավորման անդամների տանը կատարված խուզարկության ժամանակ ձեռք են բերվել մի շարք ապացույցներ: Մասնավորապես` հայտնաբերվել է ծածկագիր, որը վերծանելուց հետո հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել ոչ միայն Էրդողանի, այլ նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների դեմ։ Քրդական խմբավորման անդամների տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել էր 46-ի։ Իսկ 2016թ. հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից սպանվել էր 12 մարդ, վիրավորել՝ 44-ը։