|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում ոստիկանական մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով վիրավորվել է 10 մարդ:
Haberler-ը տեղեկացնում է, որ պայթյունն իրականացնելու մեջ կասկածվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները: Ենթադրվում է, որ նրանց կողմից ճանապարհին տեղադրված ռումբը պայթել է ոստիկանական ծառայողական մեքենայի անցնելու պահին։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Երթևեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։