|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս առավոտյան հզոր պայթյուն է որոտացել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանայի նահանգապետարանի ավտոկայանատեղիում:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունն իրականացվել է պայթուցիկով լցոնված մեքենայի միջոցով, ինչի հետևանքով, ըստ նահանգապետարանի առաջին հայտարարության, զոհվել է 2, վիրավորվել՝ 16 քաղաքացի:
Թեև դեռևս պաշտոնապես չի հաստատվել ահաբեկչության վարկածը, այնուամենայնիվ, Ադանայի նահանգապետարանը դատապարտել է կատարված գործողությունը:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ:
DIHA-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով այրվել են մոտակայքում գտնվող ավտոմեքենաներ: Մեծ վնասներ են կրել հարակից շենքերը, այդ թվում՝ նահանգապետարանը:


