|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իշխանափոխություն պետք է կատարի միայն ժողովուրդը՝ իր քվեարկությամբ. լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով առաջադրվելու է Արմավիրի մարզից: «Եթե լինենք մեծամասնություն, երկրի պատասխանատվությունը վերցնենք մենք, այդ ժամանակ իշխանությունը կլինի ընդդիմություն կամ կոալիցիայի մաս»,- ասաց նա:
Հակոբյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջ իրենց առջև դրված չէ:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Արմավիրի մարզում, որտեղ հայտնի գեներալներն են առաջադրվելու, ճնշումներ կլինեն, նա պատասխանեց. «Իհարկե, չունեմ մտավախություն, այսպիսի լրագրողական բանակ որ այսօր կա, ես որևիցե բանից չեմ վախենում»: