|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եգիպտոսի քրիստոնյաները պահանջում են խստացնել իրենց անվտանգությանն ուղղված միջոցառումներն այն բանից հետո, երբ Ալեքսանդրիայում եւ Կահիրեում հակաքրիստոնեական ցույցեր եւ սպանություններ եղան:
Արաբական պետությունների լիգայի առաջնորդ Ամր Մուսան, իրավիճակը ճգնաժամային համարելով, կոչ է արել Եգիպտոսի կառավարությանը եւ Գերագույն ռազմական խորհրդին` համալսարանական գիտնականների, մտավորականների մասնակցությամբ համաժողով հրավիրել` ստեղծված ճգնաժամից ելք գտնելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Կահիրեում պարեկային ժամ է մտցվել, քանի որ մահմեդականների եւ ղպտիների բախումների հետեւանքով զոհվել էր 12 մարդ, 230-ը վիրավորվել էին, հրդեհվել էր ղպտիական եկեղեցի եւ մի քանի բնակելի տներ: