Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրավիրած ասուլիսին հնչեցված հարցին, այն է՝ ինչո՞ւ են շարունակում Նիկոլ Փաշինյանին անվանել կապիտուլյանտ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսացակցությունն ընտրություններում ստացել է 688 761 ձայն, հնարավո՞ր է «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում համագործակցի ՔՊ-ի հետ։
Վերջին հարցի հետ կապված Արմեն Աշոտյանը զարմացած հարցրեց՝ ՔՊ-ի՞։
ՀՀԿ փոխնախագահի բնորոշմամբ, «կապիտուլյանտ վիժվածքը» փորձում է արտախորհրդարանական ինչ-որ ձևաչափ ստեղծել. «Շեֆս կասեր՝ իյա, իրո՞ք, երեք տարի արտախորհրդարանական ընդդիմությունն ամենաուժեղն էր, ոչ մեկը սրանցից բանի տեղ չէր դնում, գոնե խորհրդակցեին, հիմա ինչ է, իրենց կլիենտներից մեծ մասը դուրս է մնացել խորհրդարանից, փորձում են արտախորհրդարանական պլատֆորմ ստեղծել, լավ, ստեղծեք։ Նա արտախորհրդարանական պլատֆորմ չէ, մի քանիսին հանած, մնացածը Նիկոլ Փաշինյանի սպիսատ արած հարեմի հարճերն են, որոնց պետք է գործի տեղավորել։ Չեմ զարմանա, որ դրանցից մի քանիսին գործադիրում պաշտոն տան։ Եթե իրեն թվում է, որ խորհրդարանական ընդդիմությանը հակակշռել այս բրոյլերային հավերի նման հորմոն սրսկած արտախորհրդարանական ընդդիմության, այսպես ասած, բդիկներով, չարաչար սխալվում է, միայն ՀՀԿ-ի ռեսուրսը, այդ թվում՝ խորհրդարանից դուրս եղած ռեսուրսը, հերիք է, որ մենք դրանից թոզ ու դուման չթողնենք»։
«Ասում եք, ինչո՞ւ եմ շարունակում իրեն կապիտուլյանտ վիժվածք անվանել։ Հայտնի օրինակ է, դրա համար առանց ներողություն խնդրելու՝ ինձ թույլ կտամ ասել՝ մի հայտնի պոռնոաստղ կար՝ Չիչոլինա։ Նա որոշեց զբաղվել քաղաքականությամբ, գնաց Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց և ընտրվեց՝ դարձավ դեպուտատ, նա դարձավ դեպուտատ, բայց դա չի նշանակում, որ նա դադարեց պոռնոաստղ լինել։ Հիմա 670 հազար ձայն հավաքել, քերել, ինչ է արել, բայց չի դադարել կապիտուլյանտ վիժվածք լինել։ Դա իրեն ոչ մի բանից չի մաքրում»: