Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները:
Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին: Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ:
Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին վառելափայտ են բաժանում՝ ուղղակի ասելով, որ դա Միհրան Պողոսյանն է ուղարկել: Նույնիսկ նրանց, ովքեր դրա կարիքը չունեն:
Ընտրակաշառքը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում: Այս պահի դրությամբ՝ մեկ ձայնին նա պատրաստ է 30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: