Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի գործով մեղադրական ճառով պետք է հանդես գար դատախազ Վահե Ասատրյանը: Սակայն վերջինս դատարան ուղղված գրությամբ հայտնել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Հենց այս հիմքով էլ դատարանը որոշում կայացրեց հետաձգել նիստը: Նիստի մեկնարկից առաջ Քանաքեռցի Տույը, մտնելով նիստերի դահլիճ, ողջունեց դահլիճում ներկա համախոհներին, խախտելով դատաքննության կարգը, անգամ ողջագուրվեց ոմանց հետ, ապա սկսեց մենախոսել:
«Տենաս էս երկրում արդարադատություն կա՞, օրինակ ես երկու անգամ զենքի համար նստել եմ, բայց երկու անգամ էլ դատարանից թողել են»,-ասաց նա ՝ նկատի ունենալով, որ նախկինում երկու հոդվածների համար էլ պատասխանատվություն չի կրել և դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Ապա Արթուր Ղազարյանը դիմեց դահլիճում ներկա լրագրողներին. «Օրինակ էս երկրում ուրիշ հետաքրիր բան չկա՞, որ սաղ օրը գալիս եք իմ մասին եք գրում, տենաս էդքան ի՞նչ եք գրում, իմ ի՞նչն ա հետաքրիր, Բեն Լադե՞նն եմ, ո՞վ եմ»: Քրեական հեղինակության հարցադրումներից ոգևորված նրա համախոհներն էլ նիստի ավարտից հետո իրենց հերթին իրավունք վերապահեցին մեկնաբանել լրագրողների ներկայությունը:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության Արթուր Ղազարյանը, գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:
Նախորդ դատական նիստին Ղազարյանն իրեն մեղավոր ճանաչեց, ինչից հետո պաշտըպանական կողմը միջնորդեց արագացված դատական կարգ կիրառել: