Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանապահի օրվա միջոցառումներին մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի` Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ լինելու հանգամանքին, ասաց, որ պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սպառնալի՞ք չէ, արդյոք, որ նախկին պաշտոնյաները, օրինակ, պաշտպանության նախկին նախարարը, օտար երկրում է, Փաշինյանն այսպիսի պատասխան տվեց. «Զուգահեռ մեկ այլ իրավիճակ կա, երբ այլ երկրի համար ՀՀ քաղաքացին մեղադրյալ է, բայց Հայաստանը չի կարող արտահանձնել այդ քաղաքացուն։ Դա մեր Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին հակասում է։ Եթե օրենսդրությունը թույլ տա, ես չեմ ուզում այստեղ ենթատեքստեր տեսնել, որովհետև, ի վերջո, ցանկացած պետություն իր քաղաքացուն... Կներեք, հիմա ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք գիտենք՝ բացահայտորեն հանցագործ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, ու ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք, բայց այդ մարդուն մենք չենք կարող հանձնել, որովհետև ՀՀ քաղաքացի է։ Նա ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է այդ մասին ասում։ Հիմա, ասենք, Չեխիան հայտարարի, որ մենք իրենց անվտանգությանը սպառնալի՞ք ենք ստեղծում»:
Մեկ այլ հարցին, որ վերաբերում էր Միհրան Պողոսյանի` ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելուն, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել` արդարանալով` «եթե»-ներով հարցերի չի պատասխանում: