Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի գործով դատավճիռը:
Դատավորը մեղավոր ճանաչեց Արթուր Ղազարյանին և նրան դատապարտեց 1 տարվա ազատազրկման: Դրան ի պատասխան, քրեական հեղինակությունը ծիծաղեց և դահլիճում հավաքվածներին ասաց. «Դուխներդ տեղը` մինչև դուրս կգամ»:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Վահե Ասատրյանը Ղազարյանի համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում: Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով` հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտ ձեռք բերելու և կրելու համար: Դրանք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Քրեական հեղինակություն Տույը կալանավորվել էր հուլիսի 13-ին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: