|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Շվեյցարիայի արևմուտքում գտնվող Ռիդ բայ Կերցերս ոչ մեծ ավանի բնակիչները կարծում են, որ իրենց գյուղում է ծնվել Բարաք Օբամայի նախնիներից մեկը: Այս առթիվ համայնքը քաղաքական գործչին հրավիրել է այցելել և բնակվել իրենց գյուղում:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, տեղի բնակիչները պատրաստ են իրենց վրա վերցնել ԱՄՆ-ի նախկին նախագահի բոլոր ծախսերը ապրելու, հարմարվելու և սնվելու համար: Օբամային առաջարկել են բնակվել իր հեռավոր ազգականի տանը: 17-րդ դարի կառույցը հիանալիորեն պահպանվել է և ապահովված է բոլոր ժամանակակից հարմարավետություններով:
Ծագումնաբանության շվեյցարացի մասնագետ Հանս Հերենը պարզել է, որ Բարաք Օբամայի մորական գծով 7-րդ սերնդի պապիկը ծնվել է իր հայրենի Ռիդ բայ Կերցերս ավանում:
Համայնքի ղեկավար Հայնց Էտերը Բարաք Օբամային նամակ է գրել` առաջարկելով այցելել հայրենի գյուղ ընտանիքի հետ միասին: