| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 15-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 6 կիլոգրամ 120 գրամ կշռով երեխա է լույս աշխարհ եկել: Նրան անվանել են Քարլի:
Ըստ ABC News-ի՝ արդեն 4 երեխաների տեր ծնողները նշել են, որ նախկինում նման դեպքի չի եղել իրեցն ընտանիքում: «Երբ նա ծնվեց, սենյակում բոլորը սկսեցին բարձր ծիծաղել: Ներկաները նրա կշռի մասին թվեր էին ասում, սակայն կշռելուց հետո բժիշկը նրան իմ ուղղությամբ պահեց ու ասաց՝ 13.5 փաունդ (6 կիլո 120 գրամ): Չէի կարողանում հավատալ»,- պատմել է երեխայի մայրը:
Երեխայի հայրը պատմել է, թե որքան դժվար է եղել ծննդաբերության ընթացքը: «Մտածեցինք՝ ծննդաբերությունը չի ավարտվի: Կարծում էինք, որ զույգ երեխաներ են ծնվում»,- ասել է հայրը, ով երեխային տեսնելուց հետո նույնպես չի կարողացել թաքցնել իր երջանկությունը:
Ծնողները նշել են, որ ծննդաբերությունից առաջ իրենց պատրաստություններն անօգուտ են դարձել: «Նա ասես վեց ամսական լինի: Անգամ նրա տակդիրներն են տարիքով մեծերի համար նախատեսված: Օրինակ` երեկ նա կրում էր 9 ամսական երեխայի զգեստ»,-ասել է հայրը:
Նախատեսվածից մեկ շաբաթ առաջ ծնված երեխայի առողջական վիճակը լավ է:
 



