|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԼՂ խնդրի ներկայիս փուլին ու Ադրբեջանի վերջին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր բանակցային պրոցեսում հայտնվել է շատ անհարմար վիճակում, և նրա կողմից իրականացվող որոշ ջղաձիգ քայլերը փորձեր են այդ վիճակից պարզերես դուրս գալու համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կարողանում ճշգրտել իր հայեցակարգը` ի վերջո, Արցախի խնդիրը խնդիր է Արցախի հե՞տ, թե՞ Հայաստանի։ Եվ Ադրբեջանը տեսնում է, որ, մի տրամաբանությամբ շարժվելով, մտնում է փակուղի, փորձում է, մեկ այլ հայեցակարգի վրա հենվելով, դա անել։
«Նրանց վերջին հայտարարությունները այն բանի հետ է կապված, որ տեսնում են՝ բանակցային գործընթացում մի բան էն չէ։ Իսկ ինչը էն չէ, մեզ համար ակնհայտ է։ Երկու հիմնական պահանջները Ադրբեջանը չի կարողանում բավարարել` աշխարհին ի ցույց դնելով, որ հենց պատերազմ են ուզում, ու որ այս հարցի լուծումը չեն տեսնում բանակցային խաղաղ կարգավորման միջոցով։ Այդ պատճառով հրաժարվում են վերահսկողության մեխանիզմների տեղադրումից, որը կարձանագրեր հրադադարի ռեժիմի խախտումները և կվերացներ նրանց մերկապարանոց հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմն է սկսել խախտել հրադադարի ռեժիմը»,- ասաց Ռուստամյանը: