կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 15:46
Հասարակություն

Ես դեռ կիսատ գործ ունեմ. Մատաղիսի արծիվը վիրավորվելուց հետո անգամ չէր թողել ծառայությունը

Ես դեռ կիսատ գործ ունեմ. Մատաղիսի արծիվը վիրավորվելուց հետո անգամ չէր թողել ծառայությունը

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը Մարտակերտից էր: Նա ծառայում էր ՊԲ ինժեներական զորքերում, երկու երեխաների հայր էր:

Մեզ հետ զրույցում Գեղամին ճանաչողները հայտնեցին, որ նա Արցախում սիրված ու հարգված զինվորական էր, նրան բոլորը ճանաչում էին որպես Մատաղիսի արծիվ:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հպարտությամբ նշեց, որ պատիվ է ունեցել ճանաչելու Գեղամին և նրա՝ պատերազմի վետերան հորը: Պատգամավորի խոսքով՝ Գեղամը նախորդ տարի վիրավորվել էր ականի պայթյունից, սակայն շարունակել էր ծառայությունը: «Ականի պայթյունից վիրավորվել էր, կորցրել ոտնաթաթն ու արմունկի կեսը: Այդ ժամանակ բոլորը նրան համոզում էին թողնել ծառայությունը՝ ասելով` դու քո գործն արդեն արել ես, բայց նա ասում էր` ոչ, ես դեռ գործս կիսատ եմ թողել»,- ասաց պատգամավորն ու հավելեց. «Բոլորն իրենց մեջ կրում են այդ կիսատության հասկացությունը, ապրիլյան կորստին ոչ ոք չի կարող համակերպվել, կուլ տալ, դա` միանշանակ…»:

Նշենք, որ երեկ նույնպես ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված է եղել: