կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 18:07
Հասարակություն

Երուսաղեմից Արցախ. ապագա հոգևորականը կիսատ է թողել ուսումն ու գնացել ծառայության

18-ամյա Օնիկ Խաչատրյանը (ավազանի անունը` Հովհաննես) Երուսաղեմում կիսատ է թողել հոգևոր կրթությունն ու վերադարձել հայրենիք՝ ծառայության անցնելով Արցախի զորամասերից մեկում:

Ապրիլյան պատերազմի օրերին, երբ Հովհաննեսը սովորում էր Երուսաղեմի հոգևոր ճեմարանում, տեսել է` ինչպես է ճեմարանի  սաներից մեկը գիշերով, բոլորից գաղտնի փորձել մեկնել Արցախ:

«Շատ էի նեղվել այդ տեսարանից: Նա այդ ժամանակ 26 տարեկան էր: Գիշերվա ժամը 12-ն էր: Առանց իրերը հավաքելու` ուզում էր վերադառնալ Հայաստան ու մեկնել Արցախ: Այնպես էր արել, որ այդ մասին ծնողներն ու աշակերտները չիմանան»,- Yerkir.am-ի հետ զրույցում պարտմեց նա:

Հովհաննեսն արդեն 5 ամսվա ծառայող է: Մեկ ամսից մյուսների պես նա էլ կգնա դիրքերը՝ մարտական հերթապահություն իրականացնելու: Ապագա հոգևորականը տիրապետում է զենքին, կարծում է, որ թշնամուց պետք է պաշտպանվել նաև զենքով՝ հիշեցնելով հրեաների փորձն ու յուրովի մեկնաբանելով Հին Կտակարանը:

«Մարդիկ կան, ովքեր ինձ ասում էին, թե ինչու եմ գալիս էստեղ, որ կարող էի հանգիստ Երուսաղեմում սովորել, բայց ես ինքնակամ եմ որոշումս կայացրել ու չեմ փոշմանել»,- ասաց Հովհաննեսը՝ նշելով, որ իր նպատակը հենց Արցախում` առաջնագծում ծառայելն էր:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում