Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, ով Բոլոնիայի Ջոն Հոպկինս համալսարանում դոկտորական ատենախոսությունը պատրաստելու նպատակով մեկնել էր Իտալիա, ուսումը կիսատ թողնելով, վերադարձել է Թուրքիա:
Ըստ Cumhuriyet-ի՝ Բիլալի խոսքով՝ Բոլոնիայում անվտանգության ապահովումը շատ նուրբ հարց է դարձել թե՛ Իտալիայի, թե՛ Թուրքիայի կառավարությունների համար, մինչդեռ իտալական թերթը նշել է, որ Բիլալ Էրդողանի անվտանգությունը Իտալիայում ապահովվել է ոչ միայն Թուրքիայից ժամանած, այլ նաև իտալական կառավարության կողմից նշանակված անվտանգության աշխատակիցների կողմից:
Չի բացառվում, որ Բիլալի վերադարձի համար դրդապատճառ է եղել փողերի լվացման հիմքով նրա նկատմամբ Բոլոնիայի դատախազության կողմից սկսված հետաքննությունը: