|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման բացմանը։
«Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերը զարգանում են բավականին հաջող և դինամիկ։ Դրանց հիմքում ընկած են հավասարության, փոխադարձ հարգանքի, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքները։
Մեր հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։