Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց մի շարք հարցերի` կապված սուր շնչառական հիվանդությունների հետ: Նա նշեց, որ վերջին օրերին նկատվում է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որում դեր են խաղացել եղանակային պայմանները` ջերմաստիճանի նվազումը, ու տոնական օրերին միջանձնային շփումների ակտիվացումը:
Արմեն Մուրադյանի խոսքով` տոնական օրերից սկսած մինչ օրս առողջապահական համակարգն աշխատել է արտակարգ և արագ արձագանքման ռեժիմով: Ըստ նախարարի` այսօր ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պոլիկլինիկաները աշխատեն շաբաթ և կիրակի ևս, որ թոթափեն հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը:
«Առավոտվա դրությամբ` վիճակագրությունը այսպիսին է` 945 հիվանդ սուր շնչառական հիվանդություններով դիմել են, որոնցից 42 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, 213-ը երեխաներ են, 38-ը` հղիներ: Հոսպիտալացված հղիները 114-ն են: Հիվանդությունը ծանրանում է, երբ կան ուղեկցող հիվանդություններ` չարորակ գոյացություններ, շաքարային դիաբետ և այլն, նաև` բժշկին ուշ դիմելիություն. 3-4 օրը մենք գնահատում ենք որպես ուշ դիմելիություն: Այս պահի դրությամբ, ցավոք, ունեցել ենք 11 մահվան դեպք, 3-ը` անցյալ տարի և 8-ը` այս տարի, 2 մահվան դեպք` ծանր թոքաբորբով, որոնց մոտ H1N1 հարուցիչ չի հայտնաբերվել»,- ասաց նախարարը: