կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-05 21:00
Աշխարհ

Թուրքիայում մոտ 400 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել

Թուրքիայում մոտ 400 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայի 13 նահանգներում ձերբակալվել է մոտ 400 մարդ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Առավել մեծ քանակությամբ ենթադրյալ ծայրահեղական է ձերբակալվել Շանլըուրֆա (150 մարդ), Անկարա (60 մարդ), Այնթապ (47 մարդ) և Բուրսա (46 մարդ) նահանգներում, գրում է kp.ru-ն: 

Պարզվել է, որ ձերբակալվածների մի մասը զբաղվել է ահաբեկչությունների անմիջական նախապատրաստությամբ և հարձակումների ծրագրեր է մշակել: 

Ինչպես հայտնի է դարձել տեղական ԶԼՄ-ներին, անվտանգության շրջանային վարչությունների հակաահաբեկչական բաժինների աշխատակիցները միևնույն ժամանակ տասնյակ գործողություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում: Ենթադրյալ ահաբեկիչների տներում հայտնաբերվել է մեծ թվով տպագիր և էլեկտրոնային տեսով ԻՊ-ի նյութեր, իսլամիստական և ծայրահեղական բովանդակության գրքեր և հրազեն, հայտնել է HaberTurk հեռուստաալիքը: 

Ավելի վաղ հաղորդվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ձերբակալությունների մասին: Նշվում էր, որ կասկածյալների թվում շատ օտարերկրացիներ կան: