Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Վոլգոգրադի շրջանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի՝ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, ղեկավարումը և նյութատեխնիկական ապահովումը կազմակերպելու կասկածանքով: Նրա նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել անցած տարվա դեկտեմբերին. հայտնում է РИА Новости-ն:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալվածը ավտոմեքենայով դեպի Դոնի Ռոստով է գնալիս եղել: Նրան կանգնեցրել են անցակետերից մեկում: Փաստաթղթերը ստուգելու ժամանակ նա ներկայացել է որպես բուհերից մեկի ասպիրանտ:
Հիշեցնենք, որ անցած տարի Վոլգոգրադում երեք խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: 2013-ի հոկտեմբերին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր ավտոբուս, ինչի հետևանքով մահացել էր մի քանի մարդ: Տարեվերջին ահաբեկիչները երկու պայթյուն էին իրականացրել երկաթուղային կայարանում և տրոլեյբուսում: Ահաբեկչությունների հետևանքով 34 մարդ էր մահացել, 60 մարդ՝ հոսպիտալացվել: