|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ զինյալների դեմ, որի ընթացքում 24 մարդ է բերման ենթարկվել. հաղորդում է Anadolu-ն:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է խմբի տասը անդամ, որոնք մեղադրվում են օտարերկրյա քաղաքացու սպանության մեջ, որի ազգությունը չի նշվում: Ուրբաթ օրը նույնպես 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգում՝ ԻՊ-ում ներգրավված լինելու կասկածանքով, այդ թվում՝ Սիրիայի 4 քաղաքացի և 10 իրաքցի: