|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ օգոստոսի 29-ից մինչ օրս երկրում չեզոքացվել է 537 ահաբեկիչ, որոնցից 417-ը սպանվել են:
Ըստ AA-ի՝ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր:
ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մահացել է 88 թուրք զինվոր, 152-ը՝ վիրավորվել:
Հայտարարությունում չի նշվել, թե ոչնչացված ահաբեկիչները միայն ԻՇԻՊ-ի անդա՞մ են, թե՞ Քուրդիստանի բանվորական կուսակցության, որը Թուրքիայում նույնպես համարվում է ահաբեկչական խմբավորում: