կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 22:31
Հասարակություն

Վաղը Սուրբ Սարգիսի տոնն է. այս գիշեր չամուսնացած երիտասարդները կարող են աղի բլիթ ուտել

Վաղը Սուրբ Սարգիսի տոնն է. այս գիշեր չամուսնացած երիտասարդները կարող են աղի բլիթ ուտել

Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղի բլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:

Լեգենդ կա՝ երբ Սարգսի գլխավորած ջոկատը հաղթանակած վերադառնում է տուն, նրանց հրավիրում են այդ իրադարձությունը նշել արքունիքում։ Երբ զինվորները քնում են առատ ընթրիքից հետո, քրիստոնյաներին ատող հավատուրաց կայսրը հրամայում է 40 երիտասարդ աղջիկների սպանել քնած զինվորներին։ Աղջիկները կատարում են կայսեր դաժան հրամանը, և միայն նրանցից մեկը, ում գեղեցկությամբ գերվել էր Սարգիսը, նրան սպանելու փոխարեն համբուրում է։ Սիրահարվելով միմյանց առաջին հայացքից` երիտասարդները փախչում են քաղաքից։ Այսպես հենց սերը փրկեց Սարգսի կյանքը։ Այդ իսկ պատճառով նրան համարում են սիրահարների բարեխոս։

Այդ օրն ընդունված է կտուրին կամ պատշգամբում դնել նաև բոված ալյուրով սկուտեղ և սպասել, թե երբ դրա վրա կհայտնվի Սուրբ Զորավար Սարգսի նժույգի սմբակի հետքը։ Լեգենդի համաձայն՝ Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է տների վրայով, և եթե ալյուրի վրա մնում է ճերմակ ձիու սմբակի հետքը, ապա այդ տարի կկատարվի սիրահարված տղայի կամ աղջկա երազանքը։

Սիրահարները միմյանց այդ օրը նվիրում են բացիկներ, ծաղիկներ և անուշեղեն։ Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, իսկ այնուհետև կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։