|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը ահաբեկչություն է որակել Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա հարձակումը:
Փետրվարի 3-ի առավոտյան մաչետեով զինված անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել է Լուվրի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում և հոսպիտալացվել է: Թեթև վիրավորումներ է ստացել նաև զինծառայողներից մեկը:
«Հարձակման է ենթարկվել զինվորականը, որը կատարում էր իր պարտականությունները: Ակնհայտ է, որ հարձակումն ահաբեկչական բնույթի էր: Հարկավոր է զգույշ լինել, բայց ես ունեմ այդ տեղեկությունը»,-ասել է Կազնյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Փարիզի ոստիկանապետ Մշել Կադոն ևս հայտարարել էր, որ հարձակվողի բացականչությունները հուշում են, որ նա ահաբեկչական գործողություն էր ծրագրել: