կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 22:22
Աշխարհ

Լուվրի մոտակայքում զինվորականների վրա հարձակում կատարողը ցուցմունք է տալիս

Լուվրի մոտակայքում զինվորականների վրա հարձակում կատարողը ցուցմունք է տալիս

Փարիզի Լուվր թանգարանի մոտ զինվորականների վրա երկու մաչետեով հարձակման ընթացքում վիրավորված Աբդուլ Համամին սկսել է ցուցմունքեր տալ, հաղորդում է BBC–ն։

29–ամյա եգիպտացին փետրվարի 3–ի առավոտյան հարձակվել էր զինվորականների վրա՝ վանկարկելով «ալլահ աքբար»։ Նա հասցրել էր թեթեւ վիրավորել զինվորականներից մեկի, երբ մյուսը մի քանի կրակոց էր արձակել նրա վրա։

Ոստիկանության տեղեկություններով, կարճատեւ այցով ժամանել էր Փարիզ Դուբայից, նրա անձնագրում եղել են ԱՄԷ– եւ Թուրքիայի մուտքի արտոնագրեր։ Համամին Փարիզում երկու մաչետե դանակ է ձեռք բերել 680 եվրոյով, նրա ուսապարկում նաեւ հատուկ ներկ է հայտնաբերվել։

Ոստիկանությունը ենթադրում է, որ եգիպտացին մտադիր էր Լուվրում վնաս հասցնել արվեստի գործերին, որոնք ծայրահեղ իսլամիստների համար արեւմտյան կենսակերպ խորհրդանիշ են։