կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-14 19:46
Աշխարհ

Չինաստանն ու Վիետնամը համաձայնության են եկել Հարավչինական ծովում վեճերի լուծման ուղիների հարցում

Չինաստանն ու Վիետնամը համաձայնության են եկել Հարավչինական ծովում վեճերի լուծման ուղիների հարցում

Չինաստանն ու Վիետնամը համաձայնության են եկել Հարավչինական ծովում վեճերի լուծման ուղիներ գտնելու հարցում, հայտնում է Xinhua գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը կողմերը համապատասխան կոմյունիկե են հրապարակել Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի՝ Չինաստան կատարած այցելության ընթացքում:

Կոմյունիկեի համաձայն՝ կողմերը կարծիքներ են փոխանակել Հարավչինական ծովի հետ կապված հարցերի շուրջ եւ պարտավորվել վիճելի հարցերի շուրջ երկարաժամկետ հեռանկարով լուծման ուղիներ գտնել, որոնց Չինաստանն ու Վիետնամը կարող են հասնել բանակցությունների ճանապարհով:

Կողմերը նաեւ համաձայնության են եկել «Հարավչինական ծովում կողմերի գործողությունների հռչակագիրն» արդյունավետ կատարելու հարցում եւ ձգտելու են հնարավորինս արագ ստորագրել Հարավչինական ծովում վարվեցողության օրենսգիրքը, որը հիմնված է լինելու կոնսենսուսի վրա: