| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 16-ից շուտ դժվար թե որևէ հստակություն նշմարվի ՀՀԿ` ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցուցակի և մի շարք այլ՝ վաղուց հրապարակման ենթակա հարցերի հետ կապված: Պատգամավորի խոսքով՝ կուսակցության ներքին խոհանոցում դեռևս շարունակվում է քննարկումների փուլը:
«Այո, ցուցակները դեռևս կազմված չեն, հստակեցված չեն մի շարք հարցեր, բայց դրանց շուրջ աշխատանքներ են ընթանում»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ միայն իրենց կուսակցության մասով չէ, որ առկա է որոշակի անորոշություն:
Նշենք, որ հունվարի 26-ին կայացավ ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստը: Սպասումներին հակառակ՝ ՀՀԿ-ում այդպես էլ որոշում չկայացվեց՝ ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը, նախընտրական շտաբը, և ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրելու ռեյտինգային ընտրակարգով:
Երեկ կայացած` ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստից հետո էլ այս հարցերի հետ կապված անորոշությունը շարունակվում է: