Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ընտրություններին տեղի իշխանություններն տարբեր երկրներից դիտորդներ են հրավիրել ԱՄՆ։
Տեղեկացրել էինք, որ, ըստ «Հրապարակ» օրաթերթի, ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որում մեկական ներկայացուցիչ է լինելու ՀՀԿ–ից, ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներ»-ից, «Քաղաքացիական պայմանագիր»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից: Ի դեպ, թեկնածուների ցուցակը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Ըստ թերթի` խմբի նախնական կազմում է եղել նաև «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը, սակայն այժմ նրա անունը չկա վերջնական ցուցակում, պատճառը հուլիսյան իրադարձությունների ժամանակ և դրանցից հետո նրա պահվածքն է, ֆեյսբուքյան գրառումները:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակման օրը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան այն աշխատակցին, ով առաջարկել է իրեն մասնակցել ծրագրին, և ում հետ նամակագրային ու հեռախոսային կապ է պահպանել: Իրեն պատասխանել են, որ ծրագրի մասին տեղեկատվություն կլինի սեպտեմբեր ամսին, իսկ հրապարակման մասով զարմացել են:
«Մեկ օր պետք եկավ ԱՄՆ դեսպանատանը, որպեսզի ուժ գտնի և մեկ այլ աշխատակցի միջոցով տեղեկացնի, որ իմ այցն ԱՄՆ չեղարկվել է` «ծրագրի էության հետ ֆեյսբուքում տեղ գտած իմ կարծիքների անհամատեղելիության» պատճառով: Նախ, ֆեյսբուքի էջն իմ անձնական տիրույթն է, որտեղ ես արտահայտում եմ կարծիքներ հրապարակային և «միայն ընկերների համար» ձևաչափերով: Ինչ կարծիք, որ արտահայտել եմ, շարունակում եմ դրա կրողը լինել: Եվ հետո. արդյո՞ք այսուհետ խոհանոցում կամ սրճարանում նույնպես պետք է զգուշանանք կարծիք հայտնելուց, թե՞ պետք է հետևենք ԱՄՆ դեսպանատան հայտարարություններին ու այդ գծի մեջ կարծիքներ հայտնենք: Սա՞ է խոսքի ազատությունը, սա՞ է ԱՄՆ դեսպանատան ազդակը:
Հիմա գլխավոր խնդիրը: Ես` Միհրան Հակոբյանս, մուտքի արտոնագրի համար ԱՄՆ դեսպանատուն երբեք չեմ դիմել: Ինձ հետ կապվել են դեսպանատան աշխատակիցները, առաջարկել է մասնակցել «Open World 2016» ծրագրին, առաջարկությունն ընդունել եմ` լրացնելով «application form»-ը: Պայմանավորվել ենք, որ նորությունների մասին իրենք կտեղեկացնեն: Ցինիզի, կոռեկտության և բարեկրթության պակասի դրսևորում է այն փաստը, որ հրավիրող կողմի ծրագրերում ինչ-որ բան է փոխվում, և հրավիրվածն այդ մասին իմանում է թերթերից: Փաստորեն, ԱՄՆ դեսպանատունը սկսել է «սլիվներով» շփվել մարդկանց հետ:
Նաև ստացվում է, որ ԱՄՆ դեսպանատունը հրավիրում է մասնակցել ծրագրի, այնուհետև չեղարկում է(առանց այդ մասին տեղեկացնելու հրավիրվածին), որպեսզի թերթային «սլիվի» միջոցով հրավիրվածի հաշվին որոշ մարգինալ խմբավորումների և ԱՄՆ դեսպանատանը կից լակեյների ակումբի մոտ միավորներ հավաքի, հրավիրված անձի հաշվին ինքնահաստատվի: Իրենք առաջարկում են, իրենք չեղարկում են, իրենք այդ տեղեկատվությունը տարածում են: Երբեք չեմ կարծել, որ Միացյալ Նահանգներն անլուրջ պետություն են, բայց փաստը մնաց փաստ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան չինովնիկները կամ մանր քաղաքական աճպարարությամբ են զբաղված կամ էլ` զինված խմբի ու նրանց ֆեյսբուքյան քֆուրչիների բանդայի թիկունքն են ամուր պահում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մաղթում եմ նորանոր հաջողություններ: Հուսով եմ, անլուրջ և բարեկրթության տարրական նորմերը չհարգող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շփվելու առիթ այլևս երբեք չեմ ունենա»,- գրում է Հակոբյանը: