|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
2016 թվականին Հայաստանից արտահանվել են 1 մլն 204.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 80 տոկոսով:
2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար: