|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վիեննայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում. հայտնում է АПА-ն:
«Հակամարտության կարգավորման հարցում մենք պետք է հասնենք առաջընթացի»,- ասել է նա:
Թիլերսոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ընդունված որոշումն այն մասին, որ անհրաժեշտ է ինտենսիվացնել բանակցությունները և շփման գծում նվազեցնել լարվածությունը: