|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ օդուժը օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանին տեղակայված իրանամետ ուժերի թիրախներին: Համապատասխան որոշումը կայացրել է նախագահ Ջո Բայդենը:
«Նախագահ Բայդենի հանձնարարությամբ՝ այսօր երեկոյան ԱՄՆ-ի զինված ուժերը Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում ճշգրիտ օդային հարվածներ են հասցրել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների թիրախներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ այդ խմբավորումների թվում են շիա «Քաթաիբ Հըզբոլլահ»–ը և «Քաթաիբ Սայիդ ալ Շուհադաա»-ն։
«Հաշվի առնելով Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների՝ Իրաքում ԱՄՆ-ի շահերը թիրախավորող շարունակական հարձակումները՝ նախագահը հրամայել է հետագայում էլ ռազմական գործողություններ իրականացնել՝ նման հարձակումները կանխելու և զսպելու համար»,- ասել է Ջոն Քիրբին: